![]()
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Լորետա Բ.-ն և հայտնել, որ ժամը՝ 11:20-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտա 20 հասցեում գտնվող տրանսպորտի համար նախատեսված կանգառում՝ նստարանին, մոռացել է իր պայուսակը, ապա վերադառնալով այնտեղ՝ այն չի հայտնաբերել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված կանգառ են ժամանել Շենգավիթի համայնքային ոստիկանները, որտեղ կինը հայտնել է, որ պայուսակում եղել են մոտ 2 միլիոն 300 հազար դրամ, մի քանի կտոր ոսկյա զարդեր և իր համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր։
Մինչ Շենգավիթի ոստիկանները ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքը բացահայտելու համար, ժամեր անց տուժած Լորետա Բ.-ն զանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ մի կին, ով հավանաբար պայուսակի մեջ եղած անձնագրից է իմացել հասցեն, գնացել է իրենց տուն, ասել որ պայուսակը գտել և այն վերադարձրել է։ Պ այուսակից ոչինչ չի պակասել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
![]()