Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում

Արտաշատ համայնքի գործող ղեկավար Կառլեն Մկրտչյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կրկին գլխավորելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։

«Այս պատասխանատվությունը պատրաստ եմ կրկին ստանձնել՝ շարունակելու այն աշխատանքը, որը վերջին տարիներին միասին սկսել և իրականացրել ենք։

Այս տարիներին մենք ոչ միայն խոսել ենք ծրագրերի մասին, այլև աշխատել ենք՝ հետևողականորեն իրականացնելով մեր առջև դրված խնդիրները և ստեղծելով տեսանելի արդյունքներ։ Բարելավվել են համայնքի ենթակառուցվածքները, ճանապարհները, հանրային տարածքներն ու ծառայությունները։

Սակայն մեր աշխատանքը չի ավարտվում այստեղ։ Առջևում դեռ շատ անելիքներ կան։

Խաղաղ պայմաններում մենք առավել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կաշխատենք՝ շարունակելով Արտաշատի առաջընթացը և ապահովելով համայնքի համաչափ զարգացումը։

Առաջիկայում մեր թիմով բաց և հանրային քննարկումների միջոցով կներկայացնենք ինչպես արդեն իրականացված աշխատանքները, այնպես էլ առաջիկա ծրագրերն ու անելիքները։

Ես շարունակելու եմ խոսել բաց, ուղիղ և փաստերի հիման վրա։

Արտաշատին և արտաշատցուն ծառայելը ինձ համար մեծ պատիվ է, բայց առաջին հերթին՝ մեծ պատասխանատվություն։

Պատրաստ եմ շարունակել այս հայրենանվեր աշխատանքը՝ նոր նպատակներով, նոր ծրագրերով և նույն նվիրումով»,- գրել է Մկրտչյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ