![]()
Լոռու մարզի Թումանյան համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը, և ցուցակի առաջին համար Սուրեն Թումանյանը վերընտրվում է համայնքի ղեկավարի պաշտոնում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ժամը 20:00-ին ավարտվել էր ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը։
Մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ ըստ համայնքների հետևյալն էին՝
- Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-57.06%
- Լոռու մարզի Թումանյան համայնք-59.96%
- Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-35.29%
- Կոտայքի մարզի Արզնի համայնք-45.20%:
![]()