![]()
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով մեկնել չի թույլատրվում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։
Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։
![]()