Կոբախիձեն Թրամփին առաջարկել է վերականգնել Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերականգնել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։

«Իմ ՄԱԿ այցի ընթացքում ես հնարավորություն ունեցա կարճ խոսելու և՛ ԱՄՆ նախագահի, և՛ պետքարտուղարի հետ, որտեղ շատ կարճ նշեցի, որ մեր ցանկությունն է վերականգնել ռազմավարական գործընկերությունը, և դա, իհարկե, էապես կախված է ԱՄՆ-ից։ Մեր կողմից քայլ է արվել, և մենք սպասում ենք փոխադարձ քայլերի», — լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմը «դրական վերաբերմունք» ունի, և որ ընդունելության ժամանակ կայացած հանդիպումները դրական են եղել։

Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 2024 թվականին՝ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։

Վրաստանի վարչապետի կողմից 2024 թվականի նոյեմբերի 28-ին ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկի գործընթացը սառեցնելու մասին հայտարարությունից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցրել է երկրի հետ ռազմավարական գործընկերությունը։

Դեռևս Դոնալդ Թրամփի ընտրությունից առաջ Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են Միացյալ Նահանգներում իշխանափոխության և Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերագործարկման իրենց հույսերի մասին:

Վրաստանի ղեկավարները նաև բազմիցս հայտարարել են, որ Միացյալ Նահանգներից փոխադարձ քայլեր են ակնկալում: Վերջերս Վրաստանի և ԱՄՆ ղեկավարության միջև շփումները ավելացել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ