ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները կաշխատեն Լոռու և Կոտայքի մարզերում

2026 թվականի սեպտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման աշխատանքների շրջանակում՝ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները քաղաքացիներին ծառայություններ կմատուցեն՝

Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ սպասարկման գրասենյակներում կիրականացվեն ընտրացուցակների ճշգրտմանն առնչվող անհրաժեշտ գործառույթները։

Ծառայությունները կմատուցվեն ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ