![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության հերթական շահարկումներին ու բարձրացրած աղմուկին:
«Ընդդիմադիր որոշ գործիչներ հերթական անգամ ցուցադրում են սեփական քաղաքական սնանկությունը։ Իրենք զբաղված են Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունները Հայաստանում տարածելով ու դրանց վրա վախեր սերմանող թեզեր կառուցելով։
Ադրբեջանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի ամբիոնից ասում են այն, ինչ բխում է իրենց քարոզչական շահերից, ինչը նորություն չէ։ Իսկ մեր ընդդիմությունը, առաջ ընկնելով ինքնուրույն «վերծանում» ու մեկնաբանում է նրանց անորոշ ձևակերպումները, դարձնում ներհայաստանյան քննարկման թեմա՝ փորձելով նոր տագնապներ փաթաթել հայ հանրության վզին։ Սա պետական մտածողությո՞ւն է, թե՞ սեփական պետության դեմ քաղաքական սպեկուլյացիա։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը բոլոր միջազգային հարթակներում հստակ բարձրաձայնում է մեր պետական շահերի ու տարածքային ամբողջականության մասին։ Բայց ընդդիմությունը «չի տեսնում» Հայաստանի պաշտոնական խոսքը, որովհետև իրենց ձեռնտու է լսել միայն Բաքվի ձայնը՝ հերթական տագնապն ու հուսահատությունը սփռելու համար։
Իրական Հայաստանը սահմանազատված, իրավականորեն պաշտպանված, ինքնիշխան ու զարգացող պետությունն է։ Իսկ ընդդիմության առաջարկած «օրակարգը» մշտական վախի, զոհի կարգավիճակի ու ուրիշների հայտարարություններն անվերջ մեկնաբանելու թեզերն են։
Ի տարբերություն ընդդիմության՝ մեր խնդիրը լռելյայն, հետևողական ու պատասխանատու աշխատելն է՝ հանուն ինքնիշխան ու խաղաղ Հայաստանի»,- գրել է պատգամավորը:
![]()