![]()
Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ: Հայաստանում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Մարտական գործողությունները ընթանում էին արցախա-ադրբեջնական շփման գծի ողջ երկայնքով:
Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի նախագահների եռակողմ հայտարարությամբ, որը բաղկացած էր 9 կետերից:
Ըստ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 մարդ, որից զինծառայողներ՝ 3755 զոհ, քաղաքացիական անձինք՝ 78 զոհ: 191 անձի գտնվելու վայրը դեռևս անհայտ է (172 զինծառայող, 19 քաղաքացիական անձ):
![]()