Քոչարյանի աջակիցները Կառավարության մոտ են ակցիա են անում

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրին Ռոբեր Քոչարյանի աջակիցները: Վերջիններս վանկարկում էին «Քոչարյան հերոս», ինչպես նաև վիրավորական արտահայտություններ հնչեցնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում: NEWS.am-ը հաղորդում է, որ նրանք երթով շարժվեցին դեպի կառավարության շենք:  Այնուհետև իմանալով, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում չի, և Կառավարության այսօրվա նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նրանք հայտարարեցին, որ իրենք շարունակելու են հետևել Քոչարյանի նիստերին և նրա ազատության համար պայքարելու են մինչև վերջ, և որոշեցին այդքանով իրենց ակցիան ավարտել:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ սա ինքնաբուխ ակցիա է. «Նիկոլ դուրս արի» նշում էին նրանք:

Այս պահին կառավարության շենքի առջեւ մի քանի տասնյակ ոստիկաններ կան, մուտքն ամբողջությամբ փակված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ