![]()
Կառավարության որոշմամբ 600 միլիոն դրամ կտրամադրվի «Հրազդան» մարզադաշտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցման նպատակով։
Մարզադաշտում, մասնավորապես, կապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղի, անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Կիրականացվի նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցում:
2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ մրցումների պատշաճ անցկացման նպատակով։
![]()