![]()
Ռուսաստանի նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների բանակցություններին՝ նշելով, որ ողջունում է Վաշինգտոն-Պեկին երկխոսությունը, քանի որ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի միջև ձեռք բերված ցանկացած համաձայնություն կազդի համաշխարհային, այդ թվում՝ ռուսական տնտեսության վրա։
Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-Ռուսաստան առևտուրն այժմ գրեթե զրոյական է, ինչը չի կարելի ասել Չինաստանի դեպքում. այնտեղ առևտրի ծավալն աճում է։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցության մասին հարցին Ռուսաստանի նախագահը պատասխանել է՝ հակված է մասնակցելու միջոցառմանը, սակայն ամեն ինչ կախված կլինի այդ պահին Ռուսաստանի ներսում ծավալվող զարգացումներից:
![]()