Ծովինար Թադևոսյանը ՔԿԾ անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Ռաֆայել Պողոսյանին։

Ինչպես հայտնել է ՔԿԾ-ն, Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է Ռաֆայել Պողոսյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ծառայություն՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կարճ ժամանակում լիարժեք կներգրավվի համակարգի աշխատանքներում և իր մասնագիտական գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կներդնի ոլորտի շարունակական բարելավման գործում։

Ռաֆայել Պողոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին և Քրեակատարողական ծառայության պետին վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրի առավելագույն ջանքերը համակարգի զարգացման ուղղությամբ։

Այնուհետև Ծառայության պետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ