Դավթաշենի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտից հայտնաբերվածը թմրամիջոց չէ․ ՆԳՆ

Սեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դավթաշենի դպրոցներից մեկում սովորող 17 տարեկան աշակերտուհու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրակայրիչ, վրացական գրառմամբ ծխախոտի փակ տուփ, էլեկտրոնային ծխախոտ և զիպ փականով 0,31 գրամ ընդհանուր քաշով սպիտակ գույնի փոշենման զանգված, որը երեխայի հայտարարության համաձայն «Լամալ» տեսակի դեղահաբի փոշի է։

Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։

Երեխան իր ծնողին, ծնողն էլ իրավապահներին հայտնել է, որ այն գնվել է Դավթաշեն թաղամասում գտնվող դեղատներից մեկից։ Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

«Հայկական ժամանակ»-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ ըստ փորձաքննության տվյալների՝ հայտնաբերված զանգվածը, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չի պարունակել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ