Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին։

Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

9 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 18 հնարավորից ունի 15 թիմային միավոր (6 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ