![]()
Երևանի քաղաքապետարանից մանրամասնել են «Հաղթանակ» զբոսայգու պատից Ալբերտ Հովհաննիսյանի նկարի հեռացման պատճառը:
«Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի կամարը և հարակից պատերը վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում հիմնովին չեն վերանորոգվել։ Տարիների ընթացքում առանձին հատվածներ քայքայվել են, իսկ պատերի սալիկները սկսել են թուլանալ և թափվել։
Ազատության պողոտայի բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է նաև զբոսայգու գլխավոր մուտքի ամբողջական բարեկարգումը՝ կամարի և հարակից պատերի վերականգնմամբ։
Վերականգնման աշխատանքներից առաջ անհրաժեշտ էր մաքրել պատերի ամբողջ մակերեսը և բացահայտել վնասված ու թուլացած հատվածները։ Այդ նպատակով ամբողջ պատի մակերեսով իրականացվել է ավազաշիթային մաքրում, որի ընթացքում հեռացվել են կուտակված կեղտը, փոշին և քայքայված շերտերը։
Պնդումը, թե պատկերը միտումնավոր է հեռացվել, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են քաղաքապետարանից:
![]()