![]()
ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոն են տեղափոխել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որին վիրահատել են: ArmLur.am-ը զանգահարեց պատգամավորին, սակայն զանգին պատասխանեց հարազատներից մեկը, որը հաստատեց մեր տեղեկությունը: Վերջինիս խոսքով, Հայկ Սարգսյանի մոտ աչքի հետ կապված բարդություն է առաջացել, նրան վիրահատել են եւ չի բացառվում, որ կրկին վիրահատելու անհրաժեշտություն առաջանա:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը 2013 թվականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ, 2015 թվականից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
2017 թվականին խորհրդարանական ընտրություններում եղել է «Ելք» դաշինքի շտաբի պետ: 2018 թվականին՝ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
![]()