![]()
«Gallup International Association»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, եթե Հայաստանում ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի ԵՄ անդամակցություն շարժվելու վերաբերյալ հանրաքվե անցկացվի, ինչպե՞ս կքվեարկեն:
Հարցվածների 29,4%-ը նշել է, որ պետք է մնալ ԵԱՏՄ կազմում, 35,1%-ը նշել է, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարժվել դեպի ԵՄ անդամակցություն։ Չի մասնակցի քվեարկությանը նշել է 24,7%-ը, դժվարացել է հարցին պատասխանել 10,9%-ը:
Քաղաքացիների կարծիքով արդյո՞ք Հայաստանում պետք է անցկացվի նման հանրաքվե:
Հարցվածների 38,5%-ը նշել է, որ Հայաստանում միանշանակ պետք է հանրաքվե անցկացվի, 20,3%-ը նշել է ավելի շուտ այո: Այսինքն՝ մոտ 60% քաղաքացիները կարծում են, որ նման հանրաքվե պետք է իրականացվի: 9,3%-ը նշել է ավելի շուտ ոչ, 25,1%-ը՝ միանշանակ ոչ: Դժվարացել է պատասխանել 6,9%-ը:
![]()