Իրազեկում՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող լիցենզավորված տաքսի ծառայություններից օգտվելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հորդորում է տրանսպորտային ծառայություններից օգտվելիս նախապատվությունը տալ բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսի ծառայություններին։

Տեսչական մարմնից հիշեցնում են, որ օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։

Լիցենզավորված տրանսպորտային միջոցների համար պարտադիր պայմաններն են՝

մինչև յոթ տարվա արտադրության,
սպիտակ հիմնագույնի,
գործարանային վառելիքային համակարգով շահագործվող,
«Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում,
սակաչափիչ ունեցող ավտոմոբիլների շահագործումը։
Տեսչական մարմինը հորդորում է խուսափել օդանավակայանի տարածքում կամ հարակից հատվածներում պատահական անձանց կողմից առաջարկվող տաքսի ծառայություններից, քանի որ վերջիններիս գործունեությունը կարող է չհամապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Ուղևորների անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի ապահովման նպատակով անհրաժեշտ է օգտվել միայն պաշտոնական կայանատեղից ուղևորափոխադրումներ իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող տաքսի ծառայություններից։

Տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակաբար իրականացնում է խստացված վերահսկողական գործառույթներ օդանավակայանի տարածքում լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ։

«Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից։

Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ