Ուզում եմ հաստատել Էրդողանի` նախորդ օրն այստեղ ասած խոսքերը. առաջ ենք մղում ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը

«Ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի՝ նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը»:

Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր արտաքին քաղաքական պատկերացումների համար, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունեն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խորացումը։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների դինամիկայի մասին արդեն խոսեցի։

Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Մեր մյուս երկու հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նախկինում, մեզ համար ունեն բացառիկ կարևորություն և մեր բարիդրացիությունը շարունակում է զարգանալ և խորանալ։

Տարածաշրջանի կայունության և զարգացման գործում իր բաժին ներդրումը Հայաստանի Հանրապետությունը համարում է միջազգային խաղաղության, կայունության և զարգացման գործում իր առանցքային անելիքը»,- ընդգծել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ