![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 24-ին հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակության հետ։
![]()
«Քննարկվել են ԵԺԿ-ի հետ տարբեր ձևաչափերով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի ընտրական գործընթացների իրականացման առանձնահատկություններով, Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումներով, կուսակցությունների ֆինանսական թափանցիկությամբ, ինչպես նաև կուսակցություններում կանանց ներգրավվածության հարցով։
![]()
![]()
Խմբակցության անդամները խոսել են մեր երկրի եվրոպական ձգտումներից, անդրադարձել ներկուսակցական ընտրությունների անցկացմանը։ Ընդգծվել է գենդերազգայուն միջավայրի ստեղծման կարևորությունը։
![]()
Զրուցակիցներն արժևորել են ժողովրդավարական օրակարգերի առաջմղումը և դրան միտված բարեփոխումները»,- ասվում է ԱԺ հաղորդագրության մեջ։
![]()