Հնդիկ դերասանները ժամանեցին Երևան

Երկրպագուներն օդանավակայանում անհամբեր սպասում էին հնդիկ դերասանների Երևան ժամանելուն՝ քննարկելով, թե ով ինչպես է լուսանկարվելու և ինչ գիտի սիրելի աստղի մասին:
Tert.am Life—ը ևս օդանավակայանում է եղել, լուսանկարել ու զրուցել է հնդիկ դերադանների հետ:
«Մերժվածը» հեռուստասերիալում Իչայի դերակատար Թինա Դատտան առաջին անգամ է Հայաստանում։
Պատասխանելով Tert.am Life-ի հարցին, թե ի՞նչ գիտի Հայաստանի ու հայերի մասին՝ նա ասաց. «Կարծում եմ, որ իմ երկրպագուներն այստեղ շատ են և նկատեցի, նրանք եկել են իմ լուսանկարով շապիկներ հագած:   Ես իսկապես անչափ ուրախ եմ այստեղ տեսնել իմ հայ լսարանի երկրպագուներին: 

Գիտեմ, որ հայերը շատ բարի են, դա էլ է այն պատճառներից մեկը, որ ես այսօր Հայաստանում եմ»:

Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսային ևս առաջին անգամ էՀայաստանում։ Նրա խոսքով՝ շատ բան է ուզում հասցնել անել:

Հնտիկ դերասանների ժամանումը Երևան

Posted by Tert.am Life on Wednesday, July 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ