![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ, որոնք կրթություն են ստանում ամերիկյան առաջատար բուհերում:
![]()
Վարչապետ Փաշինյանը ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքները:
![]()
Երկրի ղեկավարն անդրադարձել է սփյուռքի հետ կապերին, կրթության որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու, տարբեր ուղղություններով Կառավարության քաղաքականությանը վերաբերող թեմաների:
![]()
Վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
![]()
![]()
![]()