![]()
Քաղաքացիների համար հարմարավետ անցուդարձի պայմաններ ստեղծելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում ապամոնտաժվել են նշված փողոցում՝ շինությունների արտաքին հատվածում տեղադրված ծածկերը, շինություններին կից տեղադրված ծածկոցները:
Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, աշխատանքները շարունակվում են։
![]()