![]()
Սեպտեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ ծառից կախված դի կա։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 40-ամյա Գոռ Մ.-ն է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
![]()