Տրոյական ձիերի մեծ երամակ ունի ՌԴ-ն Ազգային ժողովում. շեշտը նրանց վրա է. Ադամյան. տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն այն համոզմանն է, որ Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմը չի ավարտվել, քանի որ ընտրությունների արդյունքում իշխանություն չփոխվեց մեր երկրում:

Ըստ նրա՝ հիբրիդային պատերազմ կոչվածը պարզապես այլ երանգներ է ստացել և ներկայում իրագործվում է այլ եղանակներով:

Միաժամանակ Ադամյանը ընդգծում է, որ ՌԴ-ում այժմ շեշտը դրել են ՀՀ խորհրդարանական ընդդիմության վրա:

«ՌԴ-ին հաջողվեց ՀՀ խորհրդարանում տրոյական ձիերի մեծ երամակ ունենալ, շեշտը նրանց վրա է»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Զրուցակցի նկատառմամբ՝ ՌԴ-ի ձեռքին այժմ մի քանի խաղաքարտ կա, որոնցից առաջինը գազն է: Ադամյանը, սակայն, շեշտում է. «Ինչ էլ անեն, TRIPP-ից չենք հրաժարվելու»:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը ունի համոզմունք, որ 2018 թվականից սկսած՝ ՌԴ-ում Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնում են որպես բացասական կերպար, քանի որ այնտեղ չեն կարողանում ընկալել ընտրվող մարդուն:

Անահիտ Ադամյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ