![]()
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր հանդիպումների ու ստացած տպավորությունների մասին։ Վարչապետի տիկինը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու պատմել «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում ստեղծված «Դասական երաժշտության բարեկամներ»-ի խմբի գործունեության մասին։
Տիկին Աունը, ողջունելով դասական երաժշտության հանդեպ նման բարձր վերաբերմունքը, նշել է, որ թե՛ իր ամուսինը, թե՛ ինքը դասական երաժշտության մեծ երկրպագուներ են և սիրով կարող են համագործակցել դասական երաժշտության տարածման հարցում։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լիբանան այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող UNIFIL խաղաղապահ առաքելությանը մասնակցող հայաստանցի խաղաղապահների հետ։]
Այս մասին տեսանյութը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։
Հանդիպում ՄԱԿ-ի ՅՈՒՆՖԻԼԻ-ի հրամանատարության ներքո առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ 🇦🇲🇦🇲 #Armenia #Peacekeepers #UN #Peacekeepingmission
Posted by Anna Hakobyan on Wednesday, July 3, 2019
![]()