Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջ քննարկում ՝ COP17-ին ընդառաջ

Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի պետքարտուղար Դեյմ Անջելա Իգլի հետ քննարկել է բնապահպանական օրակարգի շրջանակում հայ-բրիտանական համագործակցության հետագա խորացման և առաջիկա COP17-ի շուրջ համատեղ աշխատանքի հարցերը։

«Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները:

Կարևորել է Միացյալ Թագավորության ակտիվ քաղաքական և փորձագիտական մասնակցությունը COP17-ին և մեր թիմերի միջև սերտ համակարգման շարունակականությունը՝ համաժողովին ընդառաջ և դրա ընթացքում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ