Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասին, ես հաստատել եմ. Թրամփը ՄԱԿ-ում կրկին հիշատակել է ՀՀ-ին և Ադրբեջանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ելույթը սկսել է իր վարչակազմի արտաքին քաղաքական ձեռքբերումներից՝ հայտարարելով, որ մինչ մյուս առաջնորդները խոսել են խաղաղության մասին, ինքն այն հաստատել է։

«Մինչ մյուսները խոսում էին խաղաղության մասին, ես այն հաստատեցի։ Մինչ մյուսները անտեսում էին սպառնալիքները, ես դիմակայեցի դրանց։ Մինչ մյուսները խոսում էին քաջության մասին, Ամերիկան ցուցադրեց այն։ Մինչ մյուսները խոստանում էին ուժ, ես այն օգտագործեցի Ամերիկան աշխարհի ամենահզոր երկիրը դարձնելու համար», — հայտարարել է Թրամփը՝ պնդելով, որ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգները դիմակայել է այն սպառնալիքներին, որոնք տարիներ շարունակ անտեսվել են։

Թրամփը խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ հիշատակելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերը։ ԱՄՆ նախագահը մեջբերել է Փաշինյանին, ըստ որի՝ առանց Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության հասնելու վճռականության այս բեկումը հնարավոր չէր լինի։ Ալիևից էլ Թրամփը մեջբերել է հետևյալ խոսքերը՝ «Նախագահ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ