Պուտինը սխալ թույլ տվեց. նա չի համակերպվում այն մտքի հետ, որ կորցնում է Հայաստանը․ Կամո Բեգլարյան․ տեսանյութ

«Պետդուման Պուտինի անձնական գործիքներից մեկն է, ՌԴ-ի ժողովրդի և Պուտինի շահերը տարբեր են, սա Պուտինի հաղթանակը չէ, նա միանձնյա կառավարում է: Մյուս կուսակցություններն էլ, որ անցել են, գրպանային կուսակցություններ են»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է ռուսաստանաբնակ քաղաքական մեկնաբան Կամո Բեգլարյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի ընտրություններին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի. ինչ օրենք ուզեն, ընդունելու են:

Անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա ընթացքին՝ Բեգլարյանը նկատում է. «Պուտինի օգտագործած գործիքներից մեկը բլեֆն է, մանիպուլյացիան, դերասանությունը: Գազի գինը հնարավոր է, որ բարձրացնեն, բայց պետք է մտածեն, որ ևս մեկ պետություն կկորցնեն: Հիմա Եվրոպան էլ է քիչ գազ գնում ՌԴ-ից: Մենք իրենց գործերին չենք խառնվում, իրենք էլ թող մեր գործերին չխառնվեն. հանրաքվե անելը մեր գործն է»:

Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ Պուտինը սխալ թույլ տվեց ռազմաբազայի հարցը բարձրացնելով. «Մենք էլ շատ լավ օգտագործեցինք: Բայց Պուտինի ասածը բլեֆ է, նա երբեք չի հանի ռազմաբազան»:

Զրուցակիցը միաժամանակ նկատում է. «Իրենք մեր գյուղատնտեսական ապրանքի ճանապարհն են փակում, մենք էլ պետք է իրենց ալիքները փակենք: Միշտ մեզ ուզում են վախեցնել, որ իրենց հարգենք: ՌԴ-ն չի համակերպվում այն մտքին, որ կորցնում է Հայաստանը: Չեն ընկալում Հայաստանի սուվերենությունը, որպես իրենց կալվածք են ընդունում»:

Բեգլարյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ