Զախարովան գիտի՝ անբարոյականությունն ինչ է. ճիշտ ժամանակն է ՌԴ-ին ասելու՝ կպիր գործիդ. տեսանյութ

Եվրաատլանտյան պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանը կարծում է, որ ժամանակն է ՌԴ-ից եկող հայտարարությունները անտեսելու: Ըստ նրա՝ այդ հայտարարությունները Հայաստանի քաղաքական կյանքի վրա որևէ ազդեցություն չեն ունենում:

«Ազգային ժողովի պրոռուսական ընդդիմադիր թևը չի կարողանում այդ խոսույթը մտցնել Հայաստանի քաղաքական դաշտ: Ճիշտ ժամանակն է ՌԴ-ին ասելու՝ գործիդ կպիր»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա՝ հավելելով. «Մարդ կա ֆուտբոլ է սիրում, դրանից է խոսում, Զախարովան էլ ման է գալիս իր համար հարազատ դրվագներ, գիտի՝ անբարոյականությունն ինչ է, փորձում է իրավիճակները բացատրել իր մասնագիտական լեզվով»:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե հաջորդ վարչապետն ինքն է լինելու, զրուցակիցը նկատում է. «Ոնց կարա վատ հոտով պիցցա սարքողը դառնա Հայաստանի հաջորդ վարչապետ, էլցանցի վրա էլ թքած ուներ»:

Վերջինս ընդգծում է՝ ռուսների համար Հայաստանը մանրադրամ է իր նպատակներին հասնելու համար. «Հայաստանը պահում է Արևմուտքը»:

Կարեն Սարգսյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ