![]()
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ այլ անձանց հետ շփման արգելքով։
Այս մասին հայտնել է պաշտպանը։
Հունիսի 6-ին ևս «Մայր Հայաստան» վարչության անդամ, ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություններ էին կատարվել: Նրան հրավիրել էին Քննչական վարչություն:
Խուզարկությունները կատարվել էին Անդրանիկ Թևանյանին առնչվող գործի շրջանակներում:
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր։
![]()