Միկոյան փողոցում ծեծի են ենթարկել 23 համարի ավտոբուսի վարորդին

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։

Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Միկոյան փողոցում ծեծի է ենթարվկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը։

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանները պարզել են , որ ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 63-ամյա Ռուբեն Մ.-ն 23 համարի ավտոբուսը ցանկացել է կայանել տրանսպորտի համար նախատեսված կանգառում, որի հետևանքով վիճաբանություն է սկսվել մեկ այլ ավտոմեքենայի վարորդի հետ, վերջինն էլ մի քանի անգամ հարվածներ է հասցրել ավտոբուսի վարորդին՝ կոտրելով քիթը։

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն և ծեծ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Նոր Նորքի համայնքային ոստիկանները պարզել են ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած քաղաքացու ինքնությունը, ով Երևանի բնակիչ է և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ