Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարդանանց փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարդանանց փողոցում։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես Վարդանանց 7 հասցեին հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, ինչպես նաև Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղի հատման խաչմերուկում և հարակից ճանապարհահատվածում կկատարվի գծանշման փոփոխություն՝ ըստ ներկայացված սխեմայի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ