![]()
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, ՊՆ-ից տեղեկացնում են, որ զինված ուժերում առավոտյան մարմնամարզության ժամանակ սպաները և այն պայմանագրային զինծառայողները, որոնք ղեկավարում են մարմնամարզության գործընթացը, հագնում են սպորտային համազգեստ (այս կարգը գործում է երկու տասնամյակ ու ավելի և նորություն չէ ՀՀ բանակում):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
Ավելին, հրամանատարը նշված օրը նաև զորամասի ամենօրյա գործունեության շուրջօրյա վերահսկող խմբի ավագն է եղել, առաջնորդվել է սահմանված կարգով և կարգի որևէ խախտում թույլ չի տվել:
Նշենք՝ համացանցում քննարկվում է ՊՆ զորամասերից մեկն այցի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանին դիմավորած սպայի համազգեստը, որը զինվորական համազգեստ չէր և սպորտային էր:
![]()