![]()
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը սպասվում է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Կիրիլ Լոգվինովը Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց առաջ։
«Ինչքան ես գիտեմ, Սերգեյ Լավրովի հանդիպումը Մարկո Ռուբիոյի հետ նախատեսված է սեպտեմբերի 23-ին»,- նշել է դիվանագետը։
Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Լավրովի և այլ արևմտյան ներկայացուցիչների երկկողմ հանդիպումների հեռանկարների մասին հարցին պատասխանելով՝ Լոգվինովը նշել է, որ «եթե համապատասխան խնդրանքներ ստանան», այդ թվում՝ արևմտյան ներկայացուցիչներից, ռուսական կողմը «կքննարկի դրանք՝ հաշվի առնելով նախարարի Նյու Յորքում կայանալիք ժամանակացույցը»։
«Մենք երբեք չենք հրաժարվել հանդիպումներից»,- եզրափակել է նա։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումը սկսվում է երեքշաբթի օրը Նյու Յորքում։
Շաբաթվա ընթացքում մոտ 130 համաշխարհային առաջնորդներ կհավաքվեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ ուրվագծելու իրենց երկրների դիրքորոշումները միջազգային կարևոր հարցերի շուրջ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում շարունակվող հակամարտությունների, արհեստական բանականության շուրջ բանավեճերի և ՄԱԿ-ի ապագայի համատեքստում:
Ընդհանուր քննարկումը կտևի սեպտեմբերի 22-26-ը և կավարտվի սեպտեմբերի 28-ին:
![]()