Հասանք ինքնաթիռի մեր տեղին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հերթական տեսանյութն է հրապարակել դեպի ԱՄՆ ուղևորությունից:

«Հասանք ինքնաթիռի մեր տեղին»,- գրել է վարչապետն ու ցույց տվել քաղաքացիական օդանավում իր զբաղեցրած տեղը:

Ինչպես հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին. նա ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ