Մամուլը շատ բան կարող է գրել, պետք չէ հիմնվել դրա վրա. Չախոյանը՝ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու մասին

«Մամուլը շատ բան կարող է գրել, պետք չէ հիմնվել դրա վրա: Եթե կլինեն, որպես էդպիսին, որոշումներ, բնականաբար, այդ որոշումների մասին պաշտոնական հաղորդագրություններ կլինեն»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Հայկ Սարգսյանի վերաբերյալ լրագրողի հարցին:

Նշենք՝ մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Հայկ Սարգսյանի հարցը կուսակցության ներսում վերջնական հանգուցալուծում է ստանալու այս օրերին, և որոշվելու է՝ Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ կուսակցությունից, թե՞ ոչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ