![]()
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են օգոստոսի 18-ին։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ցերեկվա ժամը երկուսին մոտ Կապան-Երևան ճանապարհին, Վերին Խոտանան գյուղի ցուցանակի տակից փաթեթ վերցնելու պահին քրեական ոստիկանները մոտեցել են նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդուն։ Տեսնելով իրավապահներին՝ տղամարդը նետել է փաթեթն ու դիմել փախուստի, սակայն արագ էլ բռնվել է, ձերբակալվել և տեղափոխվել վարչություն։
«Փաթեթը նետելու վայրը վերցվեց պահպանության։
Կազմված փաստաթղթերը և 42-ամյա տղամարդը ներկայացվեցին Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց նետած փաթեթը։ Այն պարունակում էր մոտ 1400 գրամ մարիխուանա։
Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՆԳՆ ոստիակնության հաղորդագրության մեջ:
![]()