Թուրքիան և Միացյալ Նահանգներն աջակցում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Թուրքիան և Միացյալ Նահանգները աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և ամեն ջանք գործադրում են Կովկասում և Սև ծովում լարվածության սրման ռիսկը նվազեցնելու համար։

Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այս հայտարարությունն արել է Նյու Յորքում կայացած «Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100 տարվա շեմին» խորհրդաժողովում։

Իր ելույթում Ֆիդանը ընդգծել է Անկարայի և Վաշինգտոնի միջև համագործակցության կարևորությունը համաշխարհային խաղաղության և կայունության պահպանման գործում։ Նա հավելել է, որ երկու երկրների գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային զարգացման և խաղաղապահության համար։

Ռուս-ուկրաինական խաղաղության գործընթացի համատեքստում Ֆիդանը նշել է, որ Անկարան շարունակում է ակտիվորեն կապեր պահպանել ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։

«Մենք աջակցում ենք երկխոսությանը և դիվանագիտությանը՝ Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է նախարարը։

Ֆիդանը ընդգծել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է կառուցել արդյունավետ գործընկերություն համաշխարհային տերությունների և առաջատար տարածաշրջանային դերակատարների միջև։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ