Շքեղ հրավառություն Հանրապետության հրապարակում․ տեսանյութ

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Անկախության 35-րդ տարեդարձի տոնական մեծ համերգը եզրափակվել է շքեղ հրավառությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում նախատեսված տոնական միջոցառումների համար կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ կհատկացվի։

ԿԳՄՍ նախարարության նախագծի համաձայն՝ ամենամեծ գումարը՝ 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ, նախատեսվում է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր տոնական միջոցառման համար։ Ակնկալվում է շուրջ 40 հազար հանդիսատես։

Հանրապետության հրապարակում ծրագիրը բաղկացած կլինի երկու մասից՝ պատմամշակութային ներկայացումից և համերգից։ Ներկայացման հիմքում «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվներով մշակված կոնցեպտն է։
Համերգին նախատեսվում է Թաթա Սիմոնյանի, Արման Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Գևորգ Հակոբյանի, Արամ MP3-ի, «Կարեն-Սևակ Բենդ»-ի և այլ կատարողների մասնակցությունը։ Կմասնակցեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ