![]()
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի խոսքով՝ անկախ պետություն ունենալը հպարտություն է: Իսկ երբ երկիրը կախված է ինչ-որ մեկ այլ երկրից կամ ինչ-որ մեկ այլ երկրի գրպանում է, հպարտանալ չես կարող:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը աշխարհում դարձել է սիմվոլ, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասում է այն, ինչ մտածում է:
«Ընդդիմադիր ընկերս գնացել է Ղազախստան, ասել են՝ մենք էլ ենք Փաշինյանի պես ղեկավար ուզում»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Վերջինիս տվյալներով՝ Ռուսաստանի՝ Հայաստանում իշխանափոխություն անելու աշնան օպերացիան ևս տապալվեց, և այժմ գարնանն են օպերացիա ծրագրում, որի անունը «Էմիգրանտ» է: Ըստ Սարգսյանի՝ այդ շրջանակում օգտագործելու են գազի լծակը և ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնող հայերին:
«ՌԴ-ում մտածում են՝ արտագնա աշխատողներին այլևս թույլ չտան գնալ ՌԴ, որ դուրս գան փողոց, բողոքեն»,- մանրամասնում է նա:
Կուսակցության նախագահի խոսքով՝ թեև Սամվել Կարապետյանը Պուտինի անձնական օլիգարխն է, սակայն նրա վարչապետ դառնալու շանսերը զրոյական են. «ՌԴ-ն ՀՀ-ի վարչապետի ուրիշ թեկնածու ունի արդեն, Սամվել Կարապետյանը իզուր է հույսեր փայփայում»:
Արամ Սարգսյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()