![]()
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ շատերը մտածում էին, թե հայ ժողովուրդը կընտրի ճորտությունը, սակայն անընդմեջ պայքարի արդյունքում հայն ընտրեց անկախությունը և ազատությունը:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին:
Նրա խոսքով՝ «Հայաստանի բնակչության մեծամասնությունը ասաց՝ դուրս, Ռուսաստա՛ն, մենք ազատություն ենք ուզում»:
Վերջինս այն համոզմանն է, որ անկախությունը ապագաղութացման մանդատ էր:
Արշակյանի նկատառմամբ՝ այսօր էլ Ռուսաստանն այլևս ոչ մի շանս չունի այստեղ մնալու. «Նրանից ավելի ուժեղները իրեն վռնդել են, ուղարկել տեղը»:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ Արշակյանը նկատում է. «Արժանապատվություն և Քոչարյան բառերը չեն կարող գրվել նույն էջում, նա երդում է տվել Ալիևին՝ Հայաստան պետությունը կործանելու: Դե թող քարտեզի վրա Քյարքին փոխեր և սարքեր Տիգրանաշեն, բա տասը տարի ի՞նչ էր անում»:
Ըստ զրուցակցի՝ Քոչարյանը ոչ թե վաճառել է Հայաստանի գույքը, այլ հանձնել. «Բանտերը լցրել է, մեր արյան վրա եկել իշխանության: Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունը հետադիմության մասին է»:
Ազատ Արշակյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()