Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ խաղափուլում

Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում։

Ինչպես հայտնել է ֆեդերացիան, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Իրանի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

6 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 11 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 10 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ