Կախվածությունը, որ կար նախկինում ՌԴ-ից, հիմա չկա. ՀՀ-ն այսօր իսկապես անկախ է. Մանուկյան

Ուտրեխտի համալսարանի հետազոտող, քաղաքագետ Հրայր Մանուկյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր իսկապես անկախ է, իսկ նախկինում Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում էր ինչպես իր մարզերից մեկը:

«Այն կախվածությունը, որ կար նախկինում ՌԴ-ից, հիմա չկա»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Մանուկյանը համոզված է, որ Գյումրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ապագայում Հայաստանից դուրս է գալու:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ զրուցակիցը նկատում է. «Շատ քչերը կհամարեն, որ Քոչարյանի ղեկավարման տարիներին ՀՀ-ն եղել է իրենց երազած երկիրը: Ժողովուրդն ասում է՝ Քոչարյանենք թալանել են պետությունը և պետք է վերադարձնեն:

Հրայր Մանուկյանը ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը կարողացավ անել մի բան, որ ոչ մեկի մտքով չէր անցնում՝ դա հնարավոր է անել, այն է՝ իրականացրեց մտածողության փոփոխություն և շարունակում է դա անել:

Քաղաքագետը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ