Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին Անկախության տոնի առթիվ. Լիտվայի ԱԳՆ

Հայաստանին և հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ շնորհավորանք է հղել Լիտվայի ԱԳՆ-ն:

«Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին՝ Անկախության տոնի առթիվ: Լիտվան գնահատում է մեր երկրների բարեկամությունը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի կայունությունը:

Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին, որը ժողովրդին տանում է խաղաղության, անվտանգության և բարգավաճման»,- գրված է նախարարության Իքսի էջում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ