Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից:

Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշվում է հրամանագրի մեջ:

Նա այդ պաշտոնին էր 2023 թվականի սեպտեմբերից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ