Հայաստանի բոլոր քաղաքացիներին մաղթում եմ երջանկություն և բարգավաճում. Միշուստին

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձէ հղել ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ