![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգա ուղերձով։
«Աշխատում եմ Անկախության օրվան նվիրված իմ ուղերձի տեքստի վրա և այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով։
Այսօր ժամը 20։30-ից Հանրապետության հրապարակում միասին նշենք Անկախության տոնը»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ լինելու է մեծ շոու-ծրագիր՝ հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, իսկ վերջում լինելու է շքեղ դրոնային հրավառություն:
![]()