![]()
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 21-22-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` արևմտյան` 2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-23-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
![]()