ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը

Շուկաների դիվերսիֆիկացման դրական արդյունքն ակնառու է, պնդում են մասնագետները և մատնացույց անում՝ մեր երկիրը կխուսափի տնտեսական սահմանափակումների քաղաքական պարտադրանքից:

Ամենաէական ձեռքբերումը դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի առաջ վառված կանաչ լույսն է։ Եվրոպական միություն արտահանվող ապրանքների մոտ 80 տոկոսի համար մաքսատուրքեր չեն գանձվի։

8 ապրանքատեսակի դեպքում քանակի որոշ սահմանափակումներ կգործեն: Եվրոպան նման աջակցություն ցուցաբերելիս այնքան էլ շռայլ չէ. ի վերջո, տեսականորեն որոշակի կորուստներ կարող են ունենալ հենց եվրոպական արտադրողները:

Ընդամենը մի քանի երկրի է ԵՄ-ն այսպիսի աջակցություն ցուցաբերել: Ընդ որում՝ Հայաստանի դեպքը բացառիկ է այն տեսանկյունից, որ մեր երկիրը չունի Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ կամ Խոր և համապարփակ առևտրի մասին համաձայնագիր։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ